Երևանում հայրը ավտոտնակում հայտնաբերել է 31-ամյա որդու կախված դին

MasterNews

Երեկ՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա կախված։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի խումբը, որոնք նշված ավտոտնակում առաստաղից վարագույրով կախված վիճակում հայտնաբերել են 31-ամյա Միքայել Ա-ի դին։

Փաստի առթիվ  ստեղծվել է քննչական խումբը և խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայելյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կայքի տեղեկություններով՝ որդուն այդ վիճակում հայտնաբերել է հայրը։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լեդի Գագան այլեւս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան այլեւս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները, որի հետ դիմավորել Է Նոր տարին: Պարզվել Է, որ նա ձեռնարկատեր […]
Share
Instagram
Telegram