Տեսանյութ.Կարեն Չուխաջյանը նվաճել է WBA International տիտղոսը

MasterNews

Ուկրաինաբնակ կիսամիջին քաշային հայ բռնցքամարտիկ, 23-ամյա Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին, հաղորդում է  AnalitikaUA.net-ը։

Բռնցքամարտիկներն անցկացրել են նախատեսված բոլոր 10 ռաունդները։ Հաշիվն է՝ 95-96 հօգուտ Վորոբյովի, 99-91 և 96-94 հօգուտ Չուխաջյանի։ Դա հայ բռնցքամարտիկի առաջին տիտղոսն է մեծահասակների մրցաշարում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։

Video Player

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել

Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում […]
Share
Instagram
Telegram