Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին․ InfoPort

MasterNews

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին։ Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իրավապահ համակարգում իր աղբյուրները, դին կապկպված է եղել կպչուն ժապավենով։

Ըստ նախնական տվյալների նա ջրում մնացել է մոտ յոթ օր։ Հայտնաբերվածը տարեց տղամարդ է։ Հատկանշական է, որ դին հայտնաբերել են մի քանի որ առաջ, բայց փաստի մասին, որևէ տեղեկատվություն չի եղել։ Ավելին, գործը Սևանի քննչական բաժնից սեղափոխվել է Երևան։

Աղբյուրի հավաստմամբ, այս գործը պահվում է խիստ կոնֆիդենցիալության պայմաններում։

Նշենք, որ ըստ նախնական վարկածի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով մարտի 1 գործով առանցքային վկա էր, ինքնասպանություն է գործել իր ամառանոցում։ Ըստ նախաքննության, ինքնասպանության ժամանակ ամառանոցում եղել է մի մարդ։ Արդյոք դա եղել է մահացած պահակը, մեր աղբյուրը չմանրամասնեց.

http://Lurer.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սևանա լճում դի չի հայտնաբերվել. քննչական կոմիտեն հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություն

Լրատվամիջոցներում տարածված նյութը, թե մեկ շաբաթ առաջ Սևանում դի է հայտնաբերվել, չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հերքել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և […]
Share
Instagram
Telegram