Երկրաշարժ Ադրբեջանում. Ցնցումները զգացվել են Տավուշի մարզում

MasterNews

Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.060 և արևելյան երկայնության 45.400 աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժեց «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու պահանջի վերաբերյալ Դատախազության բողոքը։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն: Հիշեցնենք, որ 2019թ. […]
Share
Instagram
Telegram