Մադոննան վերսկսել է համաշխարհային շրջագայությունը մի շարք ելույթների չեղարկումից հետո

MasterNews

Ամերիկացի երգչուհի Մադոննան համաշխարհային շրջագայությունը վերսկսել Է Լոնդոնում հաջակցություն Madame X ստուդիական ալբոմի մի շարք համերգների, այդ թվում՝ Մայամի Բիչում, Բոստոնում ու Լիսաբոնում եւ հունվարի 27-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում չեղարկումից հետո առողջության խնդիրների պատճառով: Հունվարի 30-ին այդ մասին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հայտարարվել Էր, որ շրջագայության եվրոպական մասը պետք Է սկսվեր հունվարի 12-ին Պորտուգալիայում եւ ավարտվեր մարտի 11-ին Ֆրանսիայում: Երգչուհին համերգներից մեկի ժամանակ հայտնել Է, որ ծնկի վնասվածք Է ստացել, կտրել Է ջիլը, ուստիեւ անտանելի ցավեր Է ունեցել: 61-ամյա փոփ-աստղի վերադարձը կայացել Է հունվարի 29-ին մայրաքաղաք Լոնդոնի «Փալլադիում» դահլիճում, որը տեղավորում Է ընդամենը 2 հազար 286 մարդ:

Երկուսուկես ժամ շարունակված ելույթը երգչուհին անցկացրել Է կալանդը ծնկին: Լոնդոնում պլանավորված Է երգչուհու եւս 13 համերգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կենսաթոշակները կվճարվեն փետրվարի 3-ից

2020 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի  3-ից: Այս մասին տեղեկացնում են Սոցիալական ապահովության ծառայությունից: http://lragir.am Կիսվել
Share
Instagram
Telegram