Հունվարին 138 վարորդ մեկ տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից

MasterNews

Ճանապարհային ոստիկանության կողմից ընթացիկ տարվա հունվարի 1-ից 29-ը հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկությունը հրապարակված է ՀՀ ոստիկանության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: Հայտնաբերված վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից

Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր […]
Share
Instagram
Telegram