Հույն պատգամավորը Եվրախորհրդարանում պատռել է Թուրքիայի դրոշը

MasterNews

Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել է թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը, հայտնում է Ermenihaber-ը:

Հույն պատգամավորը նիստին անդրադարձել է հունական կղզիներում ապաստանած փախստականների իրավիճակին և ասել, որ Թուրքիան կարողանում է անել այն, ինչ ցանկանում է:

«Չլսեցինք, որ ինչ-որ մեկն այստեղ խոսի հույն քաղաքացիների իրավիճակի մասին: Բոլորը խոսում են փախստականների թեմայի մասին: Այդ դեպքում ինչպե՞ս է լինելու հույն քաղաքացիների իրավունքների հարցը»,-ասել է պատգամավորը:

Լագոսը նշել է, որ Հունաստանի քաղաքացիների 70%-ը դեմ է ապօրինի գաղթին և հավելել, որ իր երկրի ժողովուրդը ներգաղթյալների կողմից հարձակումների է ենթարկվում:

«Մի կողմից էլ Թուրքիան է, որը կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: Անդադար ներգաղթյալներ են գալիս մեր երկիր: Ահա, Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են անում սա. պատռում և մի կողմ են նետում: Պետք է արդեն վերջ դնել ներգաղթյալների հոսքին»,- նշել է Լագոսը:

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի  31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։   […]
Share
Instagram
Telegram