Կոտրել են Հայկ Ալումյանի էլ հասցեն, որում կա Քոչարյանի գործի ողջ գրագրությունը

MasterNews

Ու՞մ ներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, եթե լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ հենց հատուկ ծառայություններն էլ դա արել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով իր էլ. հասցեն կոտրելու դեպքին։

Վերջինս տեղեկացրեց, որ այս տարի հունվարի 4-ին հայտնաբերել է՝ կոտրել են իր էլեկտրոնային հասցեն, որի միջոցով իրականացրել է իր ամբողջ փաստաբանական գրագրությունը. «Ցանկացած բան, ինչ փաստաբանը գրում է չհրապարակելու նպատակով, փաստաբանական գաղտնիք է»,-նշեց Հայկ Ալումյանը։

Վերջինս ընդգծեց՝ իրավապահ մարմինների հետ կապված որևէ պատրանքներ չունի և անգամ բավական լուրջ հիմքեր ունի մտածելու, որ հենց իրենք են արել դա. «Սա կարող էր անել որևիցե հաքեր։ Բայց երբ հաքերները փոստը կոտրում են, հասցեն փոխում են, նրանք դա անշահախնդիր չեն անում։ Երբևիցե այդպիսի անշահախնդիր հաքերի մասին չեմ լսել, որ զուտ իր հաճույքի համար այդպես փոստեր կոտրի։ Սովորաբար դրանից հետո որոշ ժամանակ անց հաքերն ինչ-որ ճանապարհով առաջարկ է ուղարկում տուժող անձին. առաջարկում է, որպեսզի նա գումար փոխանցի ինչ-որ հաշվի վրա, պայմանով, որ փոստը կվերականգնվի, բայց ես երկար սպասեցի և այդպիսի առաջարկներ չեկան։ Դա հիմք է տալիս մտածելու, որ ամենայն հավանականությամբ սա սովորական հաքերային հարձակում չէ, իսկ մնացածն արդեն մնում է ենթադրել, եթե այդպես չէ, ապա ով կարող է դա արած լինել և ինչ նպատակով»,-հավելեց փաստաբանը։

Դիտարկմանը, որ օրերս փորձել են կոտրել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական խմբի անդամ Արամազդ Կիվիրյանի էլ. փոստը, արդյոք կապ տեսնու՞մ է այս երկու միջադեպերի մեջ, փաստաբանն արձագանքեց. «Ինչպես նկատել եմ, այդ կարգի բոլոր երևույթները, որոնց մասին հիմա տեղյակ եմ, պտտվում են մի կոնկրետ գործի շուրջ (նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը)։ Հստակ ասել չեմ կարող, բայց միգուցեև փոխկապակցված են»,-նշեց Հայկ Ալումյանը։

Նա չգիտի, թե էլ. փոստը կոտրողներն ինչ են փնտրել, սակայն ասաց՝ օրինակ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված բոլոր գրագրությունները, փաստաթղթեր ստանալ-ուղարկելը կատարել է հենց այդ փոստի միջոցով. «Այսինքն մեր հատուկ ծառայությունները, եթե իրենք են դա արել, ամբողջությամբ կարող են տեղեկությունբ ստանալ, թե մինչև հունվարի 4-ն ինչեր ենք իրար գրել և ինչ քայլեր ենք նախապատրաստել այդ գործով»,-հավելեց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ հարցին ուրիշ ընթացք է պատրաստվում տալ, որի մասին, սակայն, չցանկացավ բարձրաձայնել։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանը նոր Կամազ է նվեր ստացել

Երևանի քաղաքապետարանը նոր Կամազ է նվեր ստացել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից: «Դավիթ Դավթյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 30․01․2020 թ․ կնքված նվիրատվության […]
Share
Instagram
Telegram