Գյումրիում բնակարանի լոգարանի հատակին հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի

MasterNews

911 ահազանգման կենտրոն հունվարի 30-ին, ժամը 10:42-ին  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով: Լոգարանի հատակին հայտնաբերվել է Մարինե Մ.-ի (ծնված 1989 թ.) դին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իտալիայի նավահանգստում արգելափակվել Է 6 հազար ուղեւորներով ճամփորդանավը

Costa Crociere ճամփորդանավը, որտեղ մոտավորապես 6 հազար ուղեւոր կա, Չիվիտավեկյա նավահանգստում (Հռոմից շուրջ 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում) ժամանակավորապես արգելափակվել Է այն բանից հետո, երբ […]
Share
Instagram
Telegram