Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ

MasterNews

Հունվարի 25-ին, ժամը 02:54-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Գ., ծնված 1983 թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածում գտնվող ծառին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:

Ավտոմեքենայի ուղևորներ Արմինե (ծնված 1984 թ.), Հեղինե (ծնված 2011 թ.) և Մեսրոպ (ծնված 2005 թ.) Գ.-երը տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հեղինե և Մեսրոպ Գ.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ռազմիկ Գ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թբիլիսիում վերելակում նորածին երեխա է հայտնաբերվել

Թբիլիսիում Վարկետիլի շրջանի բնակելի տներից մեկի վերելակում նորածին երեխա է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2»-ը։ Դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանության աշխատակիցներն ու […]
Share
Instagram
Telegram