Netflix-ն անիմացիոն ֆիլմ կթողարկի «Վեդմաք»-ի մոտիվներով

MasterNews

Studio Mir հարավկորեական ստուդիան զբաղվում Է լեհ գրող Անջեյ Սապկովսկու ստեղծագործությունների մոտիվներով «Վեդմաք. Գայլի գիշերային մղձավանջը» անիմացիոն ֆիլմի ստեղծմամբ: Այդ մասին ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հունվարի 22-ին հրապարակվել Է Twitter-ում Netflix-ի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լուրերը ճիշտ են, վեդմաքի մասին նոր աշխատանքն ընթացք մեջ Է: «Վեդմաք. Գայլի գիշերային մղձավանջը» անիմացիոն ֆիլմը մեզ կպատմի Մայր ցամաքի նոր սպառնալիքի մասին»,-տեղեկացրել Է Netflix-ը:

Նրա տվալներով՝ նոր նախագծում զբաղված են սցենարիստ եւ պրոդյուսեր Լորեն Շմիդտ Հիսրիքը եւ սցենարիստ Բո ԴեՄայոն: Հիսրիքը, բացի «Վեդմաք» սերիալից, հայտնի Է «Արեւմտյան թեւ» (1999-2006 թթ.) «Ամբրելլա» ակադեմիան» (2019 թվականից) սերիալներով: ԴեՄայոն կոմիքսների եւ մի շարք տեսախաղերի հեղինակ Է: «Վեդմաք»-ի գլխավոր հերոսներին մարմնավորել են Հենրի Քավիլը (Հերալթի դերում), Անի Չալոթրան (կախարդ Յենիֆեր) եւ Ֆրեյա Ալանը (իշխանուհի Ցիրի): Նրանք բոլորն Էլ բրիտանացի դերասաններ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանությունը հրապարակել է Էրեբունի պլազայում զինված անձի վնասազերծման տեսանյութը

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու […]
Share
Instagram
Telegram