Առաջին ընթերցմամբ ընդունվեց ավանդի մուտքագրման օրվա համար ևս տոկոսներ հաշվարկելու օրինագիծը

MasterNews

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նախագիծը ստացավ 113 «կողմ», 1 «դեմ» ձայներ:

Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Արտակ Մանուկյանը:

Մանուկյանը շեշտել էր՝ այն բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն միտված նախագիծ է: Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ կարգի եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ: Պատգամավորներն առաջարկել են այս փոփոխությամբ փորձել վերացնել այդ անարդարությունը, և ավանդատուին հնարավորություն տալ  այդ ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավստրալիայում անտառային հրդեհները մարող ինքնաթիռ Է կործանվել

Ավստրալիայի վթարային-փրկարարական ծառայությունը հավաստել Է, որ երկրի հարավ — արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհների մարմաբ զբաղվող ինքնաթիռը վթարի Է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել […]
Share
Instagram
Telegram