Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են դուրս գալ երկրից. Փաստ

MasterNews

«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Կուտոյանի առեղծվածային մահից հետո, «Փաստ» թերթի տեղեկություններով, իր անվտանգության ծառայությունն է ուժեղացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Մեր աղբյուրները պնդում են, որ Վանեցյանի հարազատներն ու ազգականները համոզում են, որ նա գոնե առժամանակ դուրս գա երկրից, քանի դեռ ամեն ինչ չի «պարզաջրվել»:

Այս տեղեկությունները Արթուր Վանեցյանից ճշտել չհաջողվեց, նա երեկ ողջ օրը հեռախոսազանգերին չէր պատասխանում»:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գագիկ Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների բացահայտումը

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգայի վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը խորապես վշտացած է Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ, բացառիկ կարևոր է […]
Share
Instagram
Telegram