Հրազդանում «BMW X6»-ը բախվել է պատին. տուժածների թվում 3 աղջիկ կա

MasterNews

Հունվարի 17-ին, ժամը 21:21-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: 26-ամյա վարորդ Ռաֆիկ Մ.-ի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Դեպքի վայր հասած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև՝ վարորդին և ուղևորներ Գառնիկ Մ.-ին (ծնված 1996 թ.), Արաքսյա Գ.-ին (ծնված 2000 թ.), Անի Գ.-ին (ծնված 1994 թ.) և Դիանա Վ.-ին (ծնված 1993 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները  հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են դուրս գալ երկրից. Փաստ

«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Կուտոյանի […]
Share
Instagram
Telegram