Գեորգի Կուտոյանին բնակարանում մահացած հայտնաբերել է կինը

MasterNews

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին բնակարանում մահացած հայտնաբերել է կինը: Այս մասին լրագրողներին ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Մենք հայտանաբերել ենք Կուտոյանի դին, դեպքի վայրում զննություն է իրականացվում, որպեսզի ձեր հարցերին կարողանամ պատասխանել, պետք է սպասենք ավարտին: Մենք որ եկել ենք դեպքի վայր, այնտեղ եղել են կինն ու հայրը:

Նախնական այն, ինչ օպերատիվ ծառայողները ներկայացրեցին, կինն է նրան հայտնաբերել»,- ասաց նա:

Ըստ Մելիքյանի՝ դեպքի վայրում նաև աշխատում են դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ կպարզվի, թե քանի վնասվածք է ստացել Կուտոյանը: «Մենք հիմա տեսախցիկներով աշխատում ենք, ամբողջական ինֆորմացիան կտանք, տարածքը տեսախցիկներով կահավորված է»,- հավելեց Արթուր Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝  հրազենային վնասվածքով:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՔԾ-ում և ՔԿ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել

Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից: ՀՀ […]
Share
Instagram
Telegram