Պայթյուն «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը

MasterNews

Հունվարի 15-ին, ժամը 18:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին պատկանող կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ . տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պայթյունից վնասվել են մեկ դուռ և պատուհանի մոտ 6 քմ հատված, այրվել՝ երկու աթոռ, տանիքի փայտյա կառուցատարրեր (մոտ 0.5 քմ ), 0.6 մ ռետինե խողովակ և ձմեռային հագուստ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Զինվորական կոմիսարից 30000 դոլար են պահանջել. ԱԱԾ-ն բացահայտել է շորթման դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը […]
Share
Instagram
Telegram