Վրաերթ Բաղրամյան պողոտայում

MasterNews

Հունվարի 14-ին, ժամը 07:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ թիվ 8 պոլիկլինիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով (տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Վ., ծնված 1983թ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (կին):

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն […]
Facebook
Instagram
Telegram