Նեապոլում մետրոյում մի քանի գնացք Է բախվել

MasterNews

Հունվարի 14-ի առավոտյան մի քանի գնացքների բախում Է տեղի ունեցել Իտալիայի Նեապոլ քաղաքի մետրոպոլիտենում, հիվանդանոցներ Է տեղափոխվել 13 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Il Mattino տեղական հրատարակությունը, միջադեպին մասնակցել Է երեք շարժակազմ, որոնցից մեկը եղել Է առանց ուղեւորների: Բախումը տեղի Է ունեցել քաղաքի հյուսիսային մասում՝ ուղեգծի վերգետնյա տեղամասում:

Ինչպես հայտնել Է քաղաքի տրանսպորտային ընկերությունը, գնացքների երթեւեկությունը դադարեցված Է տեղի մետրոյի երեք ուղեգծերից մեկում. տուժածներին տարհանելու համար փակվել Է մերձակա երեք կայարան: Ընդամենը հիվանդանոցներ Է տեղափոխվել 13 մարդ, ներառյալ շարժակազմերի մեքենավարները: Նախնական տվյալներով՝ գնացքների բախման պատճառ Է դարձել մարդկային սխալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին. Լավրով

Մոսկվան պատրաստ Է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է […]
Facebook
Instagram
Telegram