Թրամփը պլանավորում Է հավելյալ 7,2 մլրդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանի պարսպմանը. WP

MasterNews

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է այս տարի լրացուցիչ 7,2 միլիարդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը: Հունվարի 13-ի երեկոյան այդ մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի ներքին պլանավորման՝ իր ստացած տվյալները:

Ինչպես նշել Է հրատարակությունը, միջոցները կուղղորդվեն մինչեւ 2022 թվականի գարունը 885 մղոն (ավելի քան 1400 կիլոմետր) արգելափակոցների կառուցմանը: Այս տարվա վերջին, մասնավորապես, պլանավորվում Է կառուցել շուրջ 400 միլիոն դոլար արժողությամբ տեղամասն Արիզոնայի նահանգում:

Ամերիկա-մսքսիկական սահմանի երկարությունը 3,14 հազար կիլոմետր Է: Այս պահին ավարտված Է 122 կիլոմետր արգելապատի կառուցումը, որը հատվածների մեծ մասում կատարված Է հողի մեջ խրված պողպատե եւ երկաթբետոնե սյուների տեսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սփայք Լին կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

Օսկարակիր ռեժիսոր Սփայք Լին գլխավորելու Է Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին, որը տեղի կունենա մայիսի 12-ից մինչեւ 23-ը: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է փառատոնի մամուլի […]
Share
Instagram
Telegram