Թուրքիայում 176 սպայի կալանավորման օրդեր են տվել Գյուլենի հետ կապերի համար

MasterNews

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատախազությունը 176 սպայի կալանավորման օրդեր Է տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հաղորդել Է Anadolu գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների ձերբակալման գործողությունը կատարվում Է Թուրքիայի 49 նահանգում: Կասկածյալների թվում են 108 գործող լեյտենանտներ եւ ավագ լեյտենանտներ, ինչպես նաեւ F-16 կործանիչների վեց օդաչու: Արդեն ձերբակալված Է 115 մարդ:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում խռովությունից հետո կալանավորվել Է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել Է ավելի քան 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջումը եւ մերժել մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թրամփը պլանավորում Է հավելյալ 7,2 մլրդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանի պարսպմանը. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է այս տարի լրացուցիչ 7,2 միլիարդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը: Հունվարի 13-ի երեկոյան այդ մասին հայտնել Է […]
Share
Instagram
Telegram