Զվարթնոցում վայրէջք կատարեց Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը

MasterNews

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 14-ի չվերթը Ryanair-ի համար առաջինն է Հայաստանի ավիացիոն շուկայում:

Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը իրականացրեց հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ: Մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի խափանման միջոցը չեղարկելու միջնորդությունը

Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը, որով առաջարկվում էր չեղարկել Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու […]
Share
Instagram
Telegram