Երեւանում առանց վարորդական վկայականի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղայի

MasterNews

Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի բնակիչչ, 24-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Opel մակնիշի 35 TN 930 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտա-Ծխախոտագործների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող, Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Գագիկ Խ.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգություն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ շտապօգնության վարորդը այնքան է շտապելիս եղել, որ երեխային հիվանդանոց է տեղափոխել առանց բժիշկների, իսկ բժիշկներին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության աշխատակից Արսեն Ստեփանյանը՝ ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով:

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում վարորդ Ա. Հարությունյանը ճանապարհային ոստիկանության ոստիկաններին ու հետաքննիչին ասել է, որ ինքը վարորդական իրավունքի վկայական չունի, ավտոմեքենան էլ շահագործում է որպես տաքսի և ԱՊՊԱ նույնպես չունի:

Հիվանդանոցից հայտնել են, որ տղան բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Վճռական աջակցություն» և «Կոսովոյի ուժեր» առաքելությունների ձևաչափերով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի՝ […]
Facebook
Instagram
Telegram