Եղիսաբեթ 2-րդն աջակցում է արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ նոր կյանք սկսելու որոշմանը

MasterNews

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն աջակցում է նոր կյանք սկսելու՝ արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի որոշմանը:

Բուքինգհեմյան պալատն այս մասին հաղորդագրություն է տարածել թագավորական ընտանիքի անդամների միջեւ տեղի ունեցած հանդիպումից հետո: Հաղորդագրությունում նշվում է, որ թեեւ կնախընտրեին, որ նրանք թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ մնային, բայց հարգում եւ հասկանում են ավելի անկախ կյանքով ապրելու նրանց ցանկությունը:

«Նրանք թագավորական ընտանիքի թանկարժեք մասնիկը կմնան»,- հայտարարել է Բուքինգհեմյան պալատը: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել անցումային ժամանակահատվածի մասին, որի ընթացքում Սասեքսի դուքսն ու դքսուհին ժամանակի մի մասը կանցկացնեն Կանադայում, մյուսը՝ Բրիտանիայում:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բացահայտվել է թմրամիջոցներ և թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված պռեկուրսոր ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև առանց իրացնելու նպատակի, […]
Share
Instagram
Telegram