Գերմանիայի չորս դաշնային երկրամասերում խոշոր գործողություն Է սկսվել իսլամիստների դեմ

MasterNews

Գերմանիայի դատախազությունն ընդգրկուն գործողություն Է անցկացնում իսլամական արմատականների դեմ. հունվարի 14-ի առավոտյան գերատեսչությունը հայտնել Է, որ խուզարկություններ են անցկացվում միանգամից չորս դաշնային երկրամասերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բեռլինի գլխավոր դատախազության հետաքննչական գործողությունների շրջանակում լուրջ հանցագործություն նախապատրաստելու կասկածանքով, որն սպառնում Է պետության անվտանգությանը (ահաբեկչություն), խուզարկությունների օրդերներ են տրվել Բեռլինում, Բրանդենբուրգում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում եւ Թյուրինգիայում»,- նշվում Է գերատեսչության Twitter-ում:

Bild տաբլոիդի տեղեկատվության համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են չեչեն իսլամիստների: Բրանդենբուրգում ձերբակալվել Է մեկ մարդ, եւս երկուսը բերման են ենթարկվել Բեռլինում: Այլ մանրամասնություններ առայժմ չեն ներկայացվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երեւանում առանց վարորդական վկայականի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղայի

Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի բնակիչչ, 24-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Opel մակնիշի 35 TN 930 համարանիշի ավտոմեքենայով […]
Share
Instagram
Telegram