Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցված ծնունդները նվազել են

MasterNews

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2019 թվականին գրանցվել է 1857 ծնունդ:

Ինչպես տեղեկացրին մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից՝ 2018 թվականին մարզի ծննդօգնության իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 2007 երեխա: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2019 թվականի դեկտեմբերին եւս 2018 թվականի համեմատ ծնունդների նվազում է արձանագրվել: Եթե 2018 թվականի դեկտեմբերին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 226 ծնունդ՝ 118 տղա, 108 աղջիկ, ապա 2019 թվականի նույն ամսին արդեն այդ ցուցանիշը նվազել է 41-ով՝ կազմելով 185 ծնունդ (106 տղա եւ 79 աղջիկ):  2019 թվականի դեկտեմբերին ծնունդների քանակով առաջատարը կրկին մնում է Մարտունու տարածաշրջանը: 185 ծնունդներից 118-ը գրանցվել է Մարտունու ծննդատանը, 31-ը՝ Գավառի ԲԿ-ում, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 17-ը՝ Սեւանի ԲԿ-ում եւ 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օտարերկրյա ներդրումների ծավալն 9 ամսում աճել է 268 մլն դոլարով, ուղղակի ներդրումները նվազել են

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը 2019-ի 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 268 մլն դոլարով, սակայն նույն ժամանակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը […]
Facebook
Instagram
Telegram