ԱՄՆ-ը որոշել Է Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից

MasterNews

ԱՄՆ-ը որոշում Է ընդունել Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից: Այդ մասին ասված Է երկրի առեւտրական գործընկերների մակրոտնտեսության եւ արժութային քաղաքականության վերաբերյալ ֆինանսների նախարարության կիսամյա զեկույցում, որը հրապարակվել Է հունվարի 13-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակից հանելու որոշումն ընդունվել Է Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի ստորագրման նախաշեմին: «Նախարարությունը կատարել Է վերջին յոթ ամսում Չինաստանի արժութային քաղաքականության զարգացման վերլուծություն (…) Թեեւ տասը երկրների արժութային քաղաքականությունը սեւեռուն ուշադրություն Է պահանջում, գլխավոր գործընկերներից ոչ մեկը (չի խախտում) արժութային մանիպուլյացիանների մասին 1988 եւ 2015 թվականների համապատասխան օրենսդրական չափանիշները»,- նշված Է տեքստում:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, Չինաստանը որոշում Է ընդունել «ձեռնպահ մնալ մրցակցային արժեզրկումից՝ միեւնույն ժամանակ ապահովելով թափանցիկությունն ու հաշվետվությունը»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել Է, որ Չինաստանի հետ առեւտրական գործարքի առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրի հունվարի 15-ին Սպիտակ տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պակիստանում 40-ից ավելի մարդ Է զոհվել տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով

Առնվազն 41 մարդ Է զոհվել Պակիստանի մի շարք նահանգներում եւ Քաշմիրի՝ նրա հսկողության տակ գտնվող մասում տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram