The Beatles-ի՝ առաջին անգամ ռադիոյով տրված սկավառակն աճուրդի կդրվի Մեծ Բրիտանիայում

MasterNews

The Beatles բրիտանական ռոք-խմբի սկավառակը՝ Love me do սինգլով, որը դարձել Է խմբի՝ ռադիոեթերով տրված առաջին ձայնագրությունը, կվաճառվի Մեծ Բրիտանիայում: Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտնել Է Omega Auctions աճուրդների տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1962 թվականի հոկտեմբերի 5-ին Love me do-ն առաջին անգամ հայտնվել Է Luxembourg անգլալեզու առեւտրային ռադիոկայանի եթերում, որը Լյուքսեմբուրգից Բրիտանական կղզիներ Էր հեռարձակում 1933-1992 թվականներին: Luxembourg-ի դիջեյն այն ժամանակ բրիտանացի Թոնի Փրինսն Էր: 1977 թվականին նա զբաղեցրեց ռադիոկայանի ծրագրերի տնօրենի պաշտոնը, եւ դրա փակվելուց հետո սկավառակը մնաց նրա մոտ:

Փրինսի կարծիքով՝ հենց Luxembourg-ի շնորհիվ տեղի ունեցավ խմբի վերելքը:

Աճուրդը կկայանա հունվարի 28-ին Անգլիայի արեւմուտքի Մերսիսայդ կոմսությունում: Փորձագետների գնահատումներով՝ բրիտանական ռոք-խմբի սկավառակը կարող Է վաճառվել 20 հազար եվրոյով (26 հազար դոլար): Աճուրդների տան մենեջերի օգնական Դեն Հեմփսոնը հաստատել Է, որ դա «ամբողջ աշխարհի հավաքորդների համար առավել կարեւոր ու հետաքրքիր ձայնագրություններից մեկի» պատճենն Է: Ուշագրավ Է, որ Պոլ Մաքքարթնիի ազգանունը սկավառակի վրա տպագրված Է սխալով՝ «Մաքարթնի»:

Love me do երգը գրելու գաղափարը պատկանում Է հենց Մաքքարթնիին: Երաժիշտի խոսքով՝ ինքն այն ստեղծել Է, երբ 16 տարեկան հասակում բաց Էր թողնում դպրոցական պարապմունքները: Միացյալ Թագավորությունում սինգլի թողարկվելուց հետո այն 1962 թվականին 17-րդ հորիզոնականին հասավ ազգային բրիտանական չարթում: Ավելի ուշ 1964 թվականին սինգլի ռելիզն իրականացվեց ԱՄՆ-ում, որտեղ նա առաջին տեղը գրավեց Billboard Hot 100 չարթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայտնի են Օսկարի հավակնորդները

Լոս Անջելեսում հրապարակել են փետրվարի 9-ին կայանալիք «Օսկար» կինոմրցանակաբաշխության հավակնորդներին: Ներկայացնում ենք գլխավոր անվանակարգերում առաջադրված ֆիլմերը, ռեժիսորներին ու դերասաններին: Լավագույն ֆիլմ «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» «Իռլանդացին» […]
Facebook
Instagram
Telegram