«Ռեալ»-ը 11-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր

MasterNews

Մադրիդի «Ռեալ»-ը դարձավ Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին մայրաքաղաք Մադրիդը ներկայացնող երկու թիմեր` «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն: Ինչպես բնորոշ է եզրափակիչներին, թիմերը զուսպ էին իրենց գործողություններում և հիմնական ժամանակում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չեղան և միայն 11 մետրանոցների ժամանակ առավել դիպուկ էին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները:

«Արքայական ակումբը» իր պատմության մեջ 11-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեծ Բրիտանիան դատապարտել է իր դեսպանի ձերբակալությունն Իրանում

Մեծ Բրիտանիան դատապարտել է իր դեսպանի ձերբակալությունն Իրանում: Տեղեկացնենք, որ Իրանի ոստիկանությունը Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մակեյրին ձերբակալել է՝ մեղադրելով Թեհրանում հակառակավարական ցույցի կազմակերպմանն օգնելու […]
Share
Instagram
Telegram