ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել Եղվարդ քաղաքի և Աչաջուր համայնքի ծննդատների փակման առնչությամբ

MasterNews

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։ Այդ մասին գրել է ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում:

Մասնավորապես՝ Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն ուսումնասիրել է ծննդատների փակման վերաբերյալ քաղաքացիների բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Ուսումնասիրվել են նաև համապատասխան բուժանձնակազմերի բողոքները։

Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն և համապատասխան մարզպետարաններ։

Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում պետության նախատեսած քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարալիկի ծննդատան փակման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը հարցը քննարկել է առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ, ինչպես նաև գրավոր հարցում է ուղարկել։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

The Beatles-ի՝ առաջին անգամ ռադիոյով տրված սկավառակն աճուրդի կդրվի Մեծ Բրիտանիայում

The Beatles բրիտանական ռոք-խմբի սկավառակը՝ Love me do սինգլով, որը դարձել Է խմբի՝ ռադիոեթերով տրված առաջին ձայնագրությունը, կվաճառվի Մեծ Բրիտանիայում: Այդ մասին իր պաշտոնական կայքում […]
Facebook
Instagram
Telegram