ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

MasterNews

Հունվարի 13-ին, ժամը 09:43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Գ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից  (մոտ 1 մետր) և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Սուրեն Չ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաերթ՝ Ստեփանակերտում. 66-ամյա քաղաքացին տեղում մահացել է

Հունվարի 13-ին ժամը 05:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ն. Խ.-ն վարելով «BYD» մակնիշի «Տաքսի 11» ծառայության ավտոմեքենան, մայրաքաղաքի Ստեփգէս փողոցի թիվ 1 հասցեում տեղակայված խանութի դիմացի […]
Facebook
Instagram
Telegram