Աբխազիայի խորհրդարանն ընդունեց նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնաթողությունը

MasterNews

Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ին ընդունել Է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Նաեւ իր պաշտոնը կթողնի նրա հետ ընտրված փոխնախագահ Ասլան Բարցիցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Պաշտոնաթողությունն ընդունելու օգտին քվեարկել Է նիստին մասնակցող 34 պատգամավորներից 32-ը:
«Ընդունել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Ջումկովի Խաջիմբայի պաշտոնաթողությունը: Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում դրա ընդունման օրվանից»,-ասված Է փաստաթղթում, որն ընդունվել Է Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների կողմից:
Խորհրդարանը վարչապետ Վալերի Բգանբային օժտել Է պետության ղեկավարի պաշտոնակատարի լիազորություններով: Որոշումն ընդունելու օգտին քվեարկել են ներկա գտնված բոլոր 34 պատգամավորները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եկամուտները հայտարարագրող շոու բիզնեսի ներկայացուցիչների թիվն ավելանում է. Անանյան

Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրումների թիվն ավելանում է: Ինչպես «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներն իրենց շատ են օգնում՝ […]
Share
Instagram
Telegram