ՃՏՊ Տիչինայի փողոցում

MasterNews

Հունվարի 10-ին, ժամը 23:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում գտնվող «Բորա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Վ., ծնված 1982 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Սուրեն Ս., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Այնուհետև վերջինս բախվել է ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում կայանած երկու չշահագործվող «Mercedes C» մակնիշի ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» ու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաերթ Իսակովի պողոտայում

Հունվարի 11-ին, ժամը 00:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]
Facebook
Instagram
Telegram