Բրիտանական ընկերությունը յոթ Էկրանով նոութբուք Է ստեղծել

MasterNews

Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել Է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ Էկրան: Aurora 7 սարքն ստեղծվել Է պրոֆեսիոնալ օգտագործման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Somag News-ը:

Դյուրակիր համակարգիչն ստացել Է մեծածավալ կորպուս եւ հիմնական Էկրան, որին ամրացված Է եւս հինգ դիսփլեյ: Յոթերորդ լրացուցիչ Էկրանը ներսարված Է դեւայսի ստեղնաշարի ներքո: Չորս Էկրաններն ունեն 17,3 դյույմ անկյունագիծ եւ 4K լուծաչափ, մնացած երեքը՝ յոթ դյույմ անկյունագիծ եւ Full HD լուծաչափ: Սարքի մանրամասն տեխնիկական բնութագրերը եւ արժեքը չեն բացահայտվում:

Expanscape-ը պատմել Է, որ նորույթը կթողարկվի Intel i7 չորսմիջուկանի պրոցեսորով, NVMe կարծրամարմին կուտակիչով եւ 64 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սարքի մշակողները հայտարարել են, որ գաջեթը գտնվում Է արտադրման փուլում, առաջիկայում ընկերությունը խոստացել Է պատրաստի մոդելը թողարկել վաճառքի համար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանում 2020-ին նորերով կփոխարինվի 500 վերելակ

Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները եւ գնումերից առաջացած տնտեսումները՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։ […]
Share
Instagram
Telegram