«Տոբոլի» ադրբեջանցի խաղացողը թիմից հեռանում է. գլխավոր մարզիչը հայ է

MasterNews

Ղազախական «Տոբոլի» հիմնական դարպասապահ Էմիլ Բալաեւն ամենայն հավանականությամբ չի շարունակի հանդես գալ այդ թիմում: Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: Թիմը մեկնել է Դուբայ՝ ուսումնամարզական հավաքի, սակայն ֆուտբոլիստը հենց հաջորդ օրը բուժման է մեկնել Թուրքիա: Ակումբը հայտնել է, որ դա նախապես պլանավորված է եղել, սակայն ԶԼՄ-ներն անսպասելի են համարում վնասվածքի բուժման մասին այդ հայտարարությունը:

Ըստ մամուլի՝ Ղազախստանի նախորդ առաջնության լավագույն դարպասապահ Բալաեւն այլեւս չի վերադառնա: Ակնարկում են՝ պատճառն այն է, որ թիմի նոր գլխավոր մարզիչը հայազգի է՝ Գրիգորի Բաբայանը:

Բաբայանը թիմը գլխավորել է անցած դեկտեմբերին: Դեռ այդ ժամանակ մամուլում կասկածներ էին հայտնվել դարպասապահի ապագայի վերաբերյալ: Թեմայի շուրջ խոսել էր նաեւ նրա գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին: Նա ասել էր, որ սպորտն ու քաղաքականությունը չի կարելի խառնել, սակայն լինում են դեպքեր, որ դա անհնար է դառնում: Նա նաեւ ասել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու մի շարք տարբերակներ ունի:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՅԴ 11 անդամներ դատի են տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին. նաեւ փոխհատուցում են պահանջում

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ ի դեմս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ մի շարք այլ ՀՅԴ-ականների (Արթուր Խաչատրյան, Արծվիկ Մինասյան, Արմենուհի Կյուրեղյան, Տարոն Տոնոյան, Լիլիթ […]
Facebook
Instagram
Telegram