ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին

MasterNews

Հունվարի 8-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ վերանորոգվող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մխիթար Ա., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից ձորակը՝ մոտ 7 մ։

Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փաշինյանն առաջարկում է քաղաքացիների տեսանկարահանման հիման վրա տնտեսվարողին տուգանել ՀԴՄ չտալու համար

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շարունակում են ահազանգեր ստանալ, որ տնտեսվարողները ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում գնորդներին։ Վարչապետը ընդգծեց, որ այս դեպքերին վարչարարության առումով խիստ […]
Facebook
Instagram
Telegram