Ինչ են զրուցել Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները. մանրամասներ

MasterNews

Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԱԳ նախարարները քննարկեցին վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Արտգործնախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ Արտգործնախարար կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու սերտ համագործությունն իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին

Հունվարի 5-ին, ժամը 13։17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ […]
Share
Instagram
Telegram