Հայտնի են առողջության համար ամենից վտանգավոր սմարթֆոնները

MasterNews

Հայտնի են առողջության համար ամենից վտանգավոր սմարթֆոնները

FeganScott իրավաբանական ընկերությունը հրապարակել է ցանկ, թե որոնք են պոպուլյար սմարթֆոններից ամենաանվտանգն ու նաեւ՝ ամենավտանգավորը։ Այսպես, ըստ այդմ, iPhone-ի եւ Samsung-ի որոշ մոդելների մոտ առկա է էլեկտրամագնիսական ճառագայթման մի այնպիսի մակարդակ, որը գերազանցում է մարդու համար թույլատրելի ճառագայթման սահմանը եւ վտանգ կարող է ներկայացնել նրա առողջության համար։

Այս մասին հայտնում է Gizchina-ն։ ԱՄՆ կապի սերտիֆիկացման դաշնային հանձնաժողովի անկախ լաբորատորիայում անցկացված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ iPhone 7 Plus, 8, XR, Samsung Galaxy S8, S9 եւ S10 մոդելները համարվում են ամենից վտանգավոր սմարթֆոնները։ FeganScott-ը եզրակացնում է, որ արտադրողները պետք է պատասխանատվություն կրեն իրենց արտադրանքի համար, հատկապես, եթե այդ դիվայսների մոտ գերազանցում է թույլատրելի ճառագայթման սահմանը մինչեւ 500 տոկոս։

http://hraparak.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ուզում եմ իմ գործընկերներից ներողամտություն հայցել. Դավիթ Խաժակյան

Դեկտեմբերի 25-ին նախքան Երեւանի ավագանու նիստի մեկնարկը կարճ ելույթով հանդես եկավ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից իրեն ավագանուց հետ […]
Share
Instagram
Telegram