ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

MasterNews

ՀՀ ԱԳՆ-ում դեկտեմբերի 23-ին  տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ համաեվրոպական քաղաքականություն և եվրաանվտանգություն թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: ՌԴ կողմից խորհրդակցությունները վարեց ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Նիկոլայ Կոբրինեցը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ ՀՀ-ՌԴ համագործակցությունը համաեվրոպական քաղաքականության և եվրաանվտանգության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՊԵԿ-ը հայտնաբերել է մոտ 3 կգ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ և 10գ «մեթամֆետամին» թմրանյութ. հարուցվել է քրգործ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի և հոգեմետ նյութի անօրինական տեղափոխման հերթական փորձը: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության […]
Share
Instagram
Telegram