ՀՀ-ն ռազմավարական կարևորություն ունի. Նիդերլանդների ԱԳՆ-ն՝ Երևանում դեսպանատուն բացելու մասին

MasterNews

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար ռազմավարական կարևորություն ունի: 2018 թվականի ապրիլին այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդերլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Այս պահին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաև Երևանում»,- ասված է հիմնավորման մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ուխտագնացներ տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը՝ 500 մետր բարձրությունից, կան զոհեր

Առնվազն 14 մարդ է զոհվել եւ եւս 16-ը ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ Նեպալում՝ ուխագնացներ տեղափոխող ավտոբուսի՝ անդունդ ընկնելու հետեւանքով։ Անդունդի բարձրությունը եղել է 500 […]
Share
Instagram
Telegram