«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցների իրացումը

MasterNews

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից 2019թ․ դեկտեմբերի 14-ին, ժամը 00։40-ի սահմաններում կատարվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ զանգվածի ներնետում հիմնարկի տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած խմբի ծառայողների կողմից հայտնաբերվել է փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել երկաթե երկու ծխնի։

Հայտնաբերվածում առանձնացված 7 փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ 34․8 գրամ ընդհանուր քաշով։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուբեն Բալաբանյանն ընտրվել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ Հանրային խորհրդի մամուլի […]
Facebook
Instagram
Telegram