Սուդանի նախկին նախագահը դատապարտվել է ազատազրկման

MasterNews

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը, որը պաշտոնից հեռացվել է այս տարվա ապրիլին, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման ֆինանսական խարդախությունների համար: Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան:

Խարտումի դատարանը Բաշիրին մեղավոր է ճանաչել անօրինական ֆինանսական եկամուտների և կոռուպցիայի մեջ:

Տեղեկացնենք, որ երկիրի նախկին ղեկավարի տանը 130 միլիոն դոլար էր հայտնաբերվել: Դատարանում նա հայտնել է, որ գումարները ստացել է Սաուդյան Արաբիայից:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Մայքրոսոֆթը» մանրամասներ է հրապարակել Windows 10-ի ռեդիզայնից

«Մայքրոսոֆթի» դիզայնի եւ հետազոտությունների հարցերով փոխնախագահ Ջոն Ֆրիդմանը ներկայացրել է Windows 10 օպերացիոն համակարգի դիզայնի փոփոխությունների հետ կապված որոշ մանրամասներ։ Համակարգը փորձ է արվել դարձնել […]
Share
Instagram
Telegram