Samsung-ը հայտարարել Է 1 մլն Galaxy Fold վաճառելու մասին

MasterNews

Samsung Galaxy Fold ծալովի սմարթֆոնի վաճառքները գերազանցել են 1 միլիոնը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է TechCrunch պորտալը, դեկտեմբերի 12-ին կայացած TechCrunch Disrupt Berlin խորհրդաժողովում հայտնել Է Samsung Electronics-ի նախագահ Յանգ Սոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեկ միլիոն մարդ Է ցանկացել օգտվել 2 հազար դոլար արժողությամբ այդ հեռախոսից»,-նշել Է Յանգ Սոնը: Մինչդեռ սպասվում Էր, որ կհաջողվի իրացնել մոտավորապես 500 հազար սարք, նշում Է TechCrunch-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին, որ Samsung-ը 2020 թվականին պլանավորում Է վաճառել 6 մլն Galaxy Fold, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առերևույթ 20մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախանշված՝ Հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ուղղված […]
Share
Instagram
Telegram