Անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

MasterNews

Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է, ու վերջին անգամ Բրատիսլավայում արտգործնախարարի ելույթի ժամանակ նախարարը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին։

Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել ադրբեջանական CBC  հեռուստաընկերությանը: Հարցազրույցի ընթացքում Մամեդյարովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին եւ հայտարարել, թե բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր:

«Լավրովի պլանը» քննարկումների արդյունք է, շուրջ երկու տարի առաջ՝ Մոսկվայում: Բայց այն, ամեն դեպքում, կանգ է առնում «մադրիդյան սկզբունքների» վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունում հենց սահմանված է միջնորդների տեսլականը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար: Էությունը շատ պարզ է՝ փուլային: Առաջին փուլում՝ զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում»,- հայտնել է Էլմար Մամեդյարովը CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

ԱԳՆ խոսնակն ասաց, որ բանակցային սեղանին ներկա փուլում որեւէ փաստաթուղթ չի քննարկվում. «Չէի ցանկանա համարել, որ իրենց կողմից կար տեխնիկական վրիպակ, որովհետեւ անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»։

«Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Նաղդալյանը նշեց, որ Ադրբեջանը 30 տարուց ավելի ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որեւէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

ԱԳՆ խոսնակը վստահեցրեց՝ Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման. «Ադրբեջանական կողմը կա՛մ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի, կա՛մ պարզապես չի ցանկանում ընկալել»,- ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նշանակալի քաղաքական զարգացում, հաղթանակ. միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են Սենատի որոշմանը

ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունումը հայտնվել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ԶԼՄ-ների աչքից չի վրիպել ինչպես սենատոր Ռոբերտ Մենենդեսի հուզմունքը, […]
Facebook
Instagram
Telegram