ԱՄՆ-ի կոնգրեսականները պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով

MasterNews

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները երկրի 2020 թվականի պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաձայեցված ռազմական բյուջեն ներառում Է 300 մլն դոլար օգնություն Ուկրաինային, ինչը հետեւում Է դեկտեմբերի 9-ին Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեի կողմից հրապարակված փաստաթղթից: Միջոցները հատկացվելու են անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության իրագործմանը:

Նախագիծը նաեւ երկրի պաշտպանության նախարարությանը պարտավորեցնում Է հաշվետու լինել Ռուսաստանի զսպման միջոցառումների մասին: «Ազգային պաշտպանության ռազմավարությունն ընդունում Է, որ ներկայում մենք լուրջ մրցության մեջ ենք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Մեր մրցակիցները ցանկանում են խախտել միջազգային կարգը եւ ազդեցություն ձեռք բերել: Ուստի ազգային պաշտպանության 2020 ֆինասնական տարվա բյուջեի նախագիծը ներառում Է միջոցներ, որոնք կոչված են օգնել մեր դաշնակիցներին ու գործընկերներին»,- նշվում Է փաստաթղթում: Բյուջեում «Ռուսաստանի զսպմանը» լրացուցիչ հատկացված Է 734 մլն դոլար:

Բացի այդ, նախագծի համաձայն, ԱՄՆ-ին արգելված Է Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառել՝ Անկարային C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կապակցությամբ:

Սպասվում Է, որ բյուջեի նախագիծը կընդունվի մինչեւ 2019 թվականի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կենտրոնում տեղադրվում են նոր դիզայնով նոր աղբամաններ (լուսանկարներ)

Երեւանի կենտրոնում տեղադրվում են նոր դիզայնով նոր աղբամաններ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հրապարակելով լուսանկարներ: http://armtimes.com   Կիսվել
Share
Instagram
Telegram