WhatsApp-ում հայտնվել Է նոր գործառույթ

MasterNews

WhatsApp մեսենջերն ստացել Է նոր գործառույթ, որը թույլ Է տալիս ստեղծել առաջադրանքներ եւ ստանալ համապատասխան հիշեցումներ: Նորամուծությունը ներկայացված Է whatsapp.any.do. կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործառույթը, որն ստեղծվել Է Any.do հիշեցումների ծառայության հետ համատեղ, կոչվում Է WhatsApp Reminders (“WhatsApp Հիշեցումներ») եւ վճարովի բաժանորդագրությամբ հասանելի Է մեսենջերը տեղադրած բոլոր սարքերի համար:
Առաջադրանքն ստեղծելու համար անհրաժեշտ Է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Any.do բոտին՝ նշելով հիշեցման ժամանակը: Բացի այդ, առաջադրանքն ավտոմատ կազմելու համար կարելի Է ուղարկել մյուս զրուցակիցներից ստացված հաղորդագրությունները:
Ավելի վաղ տեղեկացվել Է WhatsApp-ի մշակողների կողմից նոր գործառույթի թեստավորման մասին, որը թույլ Է տալիս ավտոմատ կերպով հեռացնել օգտատիրոջ հաղորդագրությունը որոշակի ժամանակ անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թողարկվել Է Հրաշք կնոջ մասին նոր ֆիլմի թրեյլերը

Warner Bros ստուդիան ներկայացրել Է «Հրաշք կին 1984» ֆիլմի թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գերհերոսուհուն վերստին մարմնավորել Է Գալ Գադոթը: Հոլովակում նաեւ ցուցադրվել են նոր չարագործները՝ Մաքսվել […]
Share
Instagram
Telegram