Der Spiegel-ը համաշխարհային առեւտրի հիմքերի կործանում Է կանխատեսել հաշված օրերում

MasterNews

ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Առեւտրի համաշխարհային կազմեկերպության (ԱՀԿ) վերաքննիչ մարմինը մոտ օրերս հարկադրված կլինի դադարեցնել իր գործունեությունը, որից հետո «համաշխարհային աեռւտրի կանոնները փաստացի կերպով կդադարեն գործել»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է գերմանական Der Spiegel հանդեսը:

ԱՀԿ-ի վերաքննիչ մարմնում կա յոթ տեղ, բայց դրա գործունեության համար անհրաժեշտ Է առնվազն երեք անդամ: Այժմ այդ մարմնում հենց երեք ատենակալներ են, սակայն դեկտեմբերի 10-ին լրանում Է նրանցից երկուսի լիազորությունների երկրորդ եւ վերջին ժամկետը: Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի մեղքով ԱՀԿ-ն «կդառնա անգործունակ», նշում Է Spiegel-ի հոդվածագիրը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարն ամեն ինչ անում Է, որպեսզի կաթվածահար անի կազմակերպության գործունեությունը: Ինչպես պարզաբանում Է լրագրողը, այդ կանխատեսման պատճառն այն Է, որ վերջին երկու տարվա ընթացքում Վաշինգտոնն արգելափակում Է ԱՀԿ-ի վերաքննիչ մարմնի նոր անդամների ընտրության գործընթացը: «Դրանով իսկ կգա վերաքննիչ մարմնի, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ համաշխարհային առետրի գլխավոր վերահսկիչ ատյանի վերջը»,- գտնում Է հեղինակը: Այն բանից հետո, երբ մարմինը դադարեցնի իր գործունեությունը, «կփլուզվի ԱՀԿ-ի ամբողջ համակարգը», ինչը կհանգեցնի համաշխարհային առեւտրի կանոնների գործողությունների դադարեցման, ասված Է հոդվածում: Բրյուսելում կարծում են, որ Թրամփը դրան Է ձգտում այն պատճառով, որ «առանց ԱՀԿ-ի աշխարհում հույս ունի ավելի շահավետ պայմաններ կորզել ԱՄՆ-ի համար», պնդում Է հոդվածի հեղինակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում է ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծը

Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու […]
Share
Instagram
Telegram