ՔԿՀ-ներում շարունակվում են արգելված իրերի և առարկաների հայտնաբերման համալիր միջոցառումները

MasterNews

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Այդ նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 9-ին՝ 11:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողները քրեակատարողական հիմնարկի տարածքում համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում թաքստոցներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մեծ թվով արգելված իրեր՝ 4 բջջային հեռախոս, 1 սմարթ ժամացույց, 18 լիցքավորման սարք, բջջային հեռախոսի մարտկոցներ, 1 wi-fi սարք, 8 կտրող-ծակող գործիք, USB լարեր, խաղաքարտեր, դաջվածքի ինքնաշեն 1 սարք, 12 ականջակալ, պարանով ամրացված 3 պարկ՝ փոխանցումներ կատարելու համար, և այլ արգելված իրեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ […]
Share
Instagram
Telegram