Ռուսաստանը 4 տարով զրկվեց միջազգային մրցաշարերի, նաև Օլիմպիական խաղերի մասնակցելուց

MasterNews

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, զրկել է Ռուսաստանին՝ միջազգային մրցաշարի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից` 4 տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է WADA-ի մամուլի ծառայությունը: Շվեյցարական Լոզանում ընթացող կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:

Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններ, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները (2012-2015 թվականների):

Ռուսական հակադոպինգային կազմակերպությունն (Ռուսադա) էլ իր հերթին հավելել էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից: Եթե Ռուսադան չբողոքարկի WADA-ի որոշումը, ապա այն կարող են անել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Պարալիմպիկ կոմիտեն:

Որոշումը վերաբերում է նաև ֆուտբոլին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

6-օրյա վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար. ՄԻՊ-ը վկայագրեր է հանձնել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վկայագրեր է հանձնել աշխատակազմում 6-օրյա վերապատրաստումներ անցած հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի […]
Share
Instagram
Telegram