Ողբերգական վթար Օրենբուրգում․ քաղաքացին ողջ-ողջ այրվել է

MasterNews

Օրենբուրգի մարզի Օրենբուրգ-Ակբուլակ մայրուղում ողբերգական վթար է տեղի ունեցել «Գազելի» եւ մինիվենի մասնակցությամբ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, զոհվել է չորս մարդ, եւս չորսը տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Սոլ-Իլեցկի հիվանդանոց։

Նախնական տեղեկությունների համաձայն, մինիվենի վարորդը կորցրել է կառավարումը եւ բախվել «Գազելին»։ Դիմային բախման հետեւանքով երկու մեքենաներն էլ սկսել են այրվել։ Բոլոր զոհերը հանդիսանում են Ղրղզստանի քաղաքացիներ։ Զոհերից մեկը այրվել է ողջ-ողջ։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել շանը սպանելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան […]
Share
Instagram
Telegram