Նոր Զելանդիայում սկսվել Է հրաբխի ժայթքումն Ուայթ Այլենդ կղզում

MasterNews

Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում սկսվել Է հրաբխի ժայթքումը, կղզի, որը գտնվում Է Փլենթիի ծովածոցում՝ Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հայտնել Է Նոր Զելանդիայի պետական գեոդեզիական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրում Է New Zealand Herald հրատարակությունը, կղզում ենթադրաբար 20 մարդ Է եղել ժայթքման պահին: Փրկարարները կարծում են, որ նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել: Այս պահին վթարային ծառայությունների ուղղաթիռներ եւ շտապ օգնության բրիգադներ են ուղարկվել կղզի, որը գտնվում Է Փլենթիի ծովածոցի ափից 48 կիլոմետր հեռավորության վրա: Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին Է: Նախորդ ժայթքումն արձանագրվել Է 2012 թվականի վերջին — 2013 թվականի սկզբին: Ուայթ կղզին աշխարհի այն ակտիվ հրաբուխներից մեկն Է, ուր մարդիկ առավել հաճախ են այցելում, այն բաց Է տուրիստական ուղեւորությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Միսս տիեզերք 2019»-ում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը. ՀՀ-ն չկա 20-յակում

Միսս տիեզերք 2019»-ում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին: Գեղեցկության հեղինակավոր մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 8-ին: 26-ամյա գեղեցկուհին ընդգծել է, որ […]
Share
Instagram
Telegram